Detailed View
03.02.2017

Սեմինար-դասընթաց գյուղ. խորհրդատուների համար

Կատեգորիա Նորություններ Արարատի ԳԱՄԿ-ից

ENPARD/ԵՀԳԳԶԾ - Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պայմանագրի ՙՈւսուցման և զարգացման ծրագիր պետական խորհրդատվական ծառայությունների համար՚ բաղադրիչի շրջանակներում, ս/թ. փետրվարի 2-ին Արարատի ԳԱՄԿ-ում տեղի ունեցավ սեմինար-դասընթաց, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից: Սեմինար-դասընթացում ընդգրկված թեմաներն էին՝ ՙԱնասնապահություն՚, որտեղ ներառված էին՝ ՙԽոշոր եղջերավոր կենդանիների կերակրումը և պահվածքը՚, ՙԾնի ընդունումը կովերի մոտ՚, ՙԿերի բազայի կազմակերպումը՚, ՙԿովերի արհեստական սերմնավորումը՚, ՙԿովերի արոտային պահվածքը՚, ուսուցանող՝ Տիգրան Չիտչյան /ՀԱԱՀ/: Իսկ, ՙԲույսերի պաշտպանություն՚ թեման իր մեջ ներառել էր ՙՎնասատուների դեմ ինտեգրացված պայքարը՚, ՙԽաղողի վազի հիմնական հիվանդությունները՚ ՙՖիլոքսերան, տարածման պատմությունն ու ներկայիս վիճակը Հայաստանում՚, ուսուցանող գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, ՀԱԱՀ Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ՝ Արմենակ Տեր-Գրիգորյան: Ուսուցման վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկումներ ներկայացված թեմաների շուրջ, ինչպես նաև մասնակիցների հուզող հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ ուսուցանողների կողմից: